Իրավունք 12:53 08/10/2019 Հայաստան

Նորայր Փանոսյանի պաշտպան. ՀՀ-ում կարող են անմեղ մարդուն զնդանել ինչ-որ անհասկանալի նպատակների համար

«Հայաստանում վաղուց մարդուն չէին հետապնդել զուտ իր ընկերական կապերի  համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նրա ներկայացմամբ, Նորայր Փանոսյանը 2011-14 թվականներն արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետն է եղել, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իբր իր լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

«Ունենք ակնհայտ  անմեղ մարդու քրեական հետապնդում և կալանավորում։ Մեղադրանքի որոշման մեջ չեք գտնի որևէ նկարագարություն, թե ինչ է իրականում արել  Փանոսյանը»,- ընդգծեց Տ. Աթանեսյանը։

Փաստաբանի ներկայացմամբ, խոսքը գնում է  առաջին նոտարական  գրասենյակի տարածքի սեփականաշնորհման մասի. «Այդ տարածքը դեռևս 2009 թվականին կառավարության որոշմամբ հանձվել է  Երևան համայնքին որպես սեփականություն։ Երևանի քաղաքապետարանը փորձել է այդ տարածքը վաճառել։ Տեղի է ունեցել դատավարություն, դատարանը վճռել է, որ համայնքն ազատ է տիրապետելու իր տարածքը, իսկ նոտարները  որևէ իրավունք չունեն այդ տարածքի նկատմամբ։ Հակընդեմ հայցեր են ներկայացվել, վճիռն անցել է վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ, մտել է  ուժի մեջ։ Քաղաքապետարանն այդ տարածքը աճուրդով  վաճառել է։ Գնորդը մեկ տարի անց վաճառել է մասնավոր անձի, գնորդը եղել է Նորայր Փանոսյանի քեռու որդին՝ ռուսաստանաբնակ,  գործարար մարդ է, ձևական մարդ չէ, որ նրա անունով գրանցեին։ Գնել է բավականին բարձր գնով. եթե նոտարներին առաջարկվել էր 80 հազար դոլար, աճուրդով վաճառվել էր 110 հազար դոլարով, Նորայրի  բարեկամը գնել էր 160 հազար դոլարով։  Սա է ամբողջ պատմությունը»։

Տ. Աթանեսյանի խոսքով, 2009 թվականին կառավարությունն այդ տարածքը տալիս է Երևան համայնքին, իսկ Նորայրն այդ ժամանակ չի աշխատել արդարադատության նախարարությունում, վերջին վաճառքը եղել է այն ժամանակ, երբ Նորայրն արդեն դուրս էր եկել աշխատանքից։

«Այս աբսուրդը նաև հաստատվեց  աբսուրդային դատական ակտով, որով Նորայրը կալանավորվեց։ Այդ դատական  ակտերը մեր դատական համակարգի վատագույն  տրադիցիաներն են հիշեցնում, երբ  պարզապես մարդու անուն-ազգանունն են փոխում և կալանավորում են։ 3-4 ժամ տևած դատական նիստին խոսել ենք երեք պաշտպաններս, մեր ոչ մի  փաստարկ այնտեղ  պարզապես ներառված չէ, դատարակ որոշում է»,- ասաց Ն. Փանոսյանի պաշտպանը։

Նա ընդգծեց, որ այս ամենն իրենց հստակ հուշում է, որ սա ակնհայտ ապօրինի հետապնդում է մի մարդու նկատմամբ, որը ոչ մի քաղաքական, հասարակական գործունեություն չի ծավալում. «2014 թվականին Նորայրն ազատվել է աշխատանքից, Ոստիկանական ակադեմիայում զբաղվել է դասախոսական  գործունեությամբ մինչ օրս։ Ես համոզված եմ, որ այս ամենն ունի այլ նպատակ, քրեական գործն ամբողջությամբ դատարակություն է, զրո։ Հաշվի առնելով, որ բոլոր նյութերում, հարցաքննության  արձանագրություններում կարմիր թելով անցնում է մեկ հարց, թե ինչ կապ ունի այդ տարածքի մասնավորաեցման և վաճառքի հետ Հրայր Թովմասյանը, քննությանը միայն այդ հարցն է հետաքրքրում։ Ըստ մեզ հասանելի նյութերի,  ոչ մի դրական արձագանք չեն ստանում»։

Նա ասաց, որ Ն. Փանոսյանին հուլիսին «զոռով» տարել էին 6-րդ վարչություն, 9 ժամ պահել են, տարել են նրա  բարեկամներին, «մասկի շոու» են կազմակերպել։

«9 ժամ պահելուց հետո նրան թողել են։ Դրանից հետո Փանոսյանը Հայաստանից դուրս է գնացել, սակայն տեղեկանալով, որ հարուցվել է քրեական գործ, անմիջապես վերադարձել է, մինչդեռ  կարող էր մնալ արտասահմանում, եթե այս ամենի հետ խնդիրներ ուներ և պարզապես չկար։ Իմանալով, որ կասկածյալ է, գնացել է հարցաքննության, ձերբակալվել է։ Այս պայմաններում ասում են, որ անձը կարող է դիմել փախուստի։ 20 միլիոն դրամ գրավ ենք միջնորդել, դատարան անտեսել է՝ ոչ միայն կալանք»,- ասաց Տ. Աթանեսյանը։

Նրա խոսքով, եթե նույնիսկ  պայմանականորեն ընդունեն, որ Նորայրն այդ ամենը կատարել է, եթե նա ընդունի իր մեղքն ու  պահանջի արագացված դատաքննություն, նա  միանգամից  կհամաներվի ու գործը կկարճվի, այսինքն ոչ մի փախուստի խնդիր չունի։

«Հետևաբար այս ամենի հետևում այլ մարդիկ են, այլ նպատակներ, թիրախներն այլ են։ Ցավում եմ, որ Հայաստանում ունենք ռեպրեսիվ, անմարդկային իրավապահ համակարգ, որը, քաջ իմանալով, որ մարդն անմեղ է, կարող է զնդանել այդ մարդուն  ինչ-որ անհասկանալի նպատակների համար։ Մենք պայքարելու ենք, ցույց ենք տալու բոլոր ապօրինությունները, որոնք կատարվել են ու կատարվելու են այս գործով»,- ասաց Ն. Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նա նշեց, որ իրենց պայքարը հրապարակային է լինելու, որպեսզի հանրությունը տեսնեի, որ ակնհայտ անմեղ անձ ենթարկվում է քրեական պատասխանատվության։

«Նորայր Փանոսյանը պարզապես այս իշխանությունների պատանդն է»,- ընդգծեց պաշտպանը։
Տ. Աթանեսյանը տեղեկացրեց, որ Ն. Փանոսյանի կալանավորման որոշումը բողոքարկել են վերաքննիչ դատարան։

Պատասխանելով հարցին, թե որն է այս քրական գործի հիմնական նպատակը՝ վնասել Հրայր Թովմասյանի բարեկամների՞ն, թե՞ դրանով ճնշում գործադրել Հրայր Թովմասյանի վրա, փաստաբանն ասաց. «Երևի երկուսն էլ, որովհետև կալանավորման որևէ պատճառ չկա։ Մարդու կալանավորման իմաստը ո՞րն է, բացի ինչ- որ մեկին ցավ պատճառելը, վատ վիճակում դնելը։ Հեշտ չէ, երբ որ «քո պատճառով» քո անմեղ ընկերը հայտնվում է բանտում։ Ծանրագույն բեռ է։ Հատուկ այդ բեռն անում են»։

«Ցավոք սրտի, մեր դատական համակարգը ոչ միայն վերադարձել է իր վատագույն ավանդույթներին, մի բան էլ ներքև է իջել։ Երբ իմացանք, որ առաջին ատյանում գործը դատավոր Արտյուշ Գաբրիելյանի մոտ է, պաշտպաններով Նորայրին ասացինք, որ գնալու ես, նստես, շանս չկա։ Երբ իմանանք, թե վերաքննիչ դատարանում ով է դատավոր, կարելի է 99 տոկոսով հասկանալ, թե ինչ ապագա կունենա գործը։ Նորայրին զգուշացրել ենք, որ նստած ես նրա համար, որ ինչ-որ մեկի ընկերն ես և հարազատը, դա կարող է մի քիչ երկար տևել։ Իսկ մենք այսօր նման երկիր ունենք, որ կարելի է նստել, որովհետև դու մեկի ընկերն ես»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}