Երևանի ավագանին հերթական նիստն է անցկացնում
Մեկնարկել է Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Oրակարգում ընդգրկված է 8 հարց, որոնց թվում է Երվանդ Մանարյանին, Միխայիլ Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու, Երևան քաղաքում Դիանա Աբգարի անվամբ զբոսայգի անվանակոչելու հարցը։
Ավագանին կքննարկի նաև Երևան համայնքի սեփականությունը համարվող հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուսատատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը նվիրելու հարցը։
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» դաշինքից Երևան քաղաքի ավագանու անդամ Արթուր Մանուկյանը դիմում է ներկայացրել՝ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին։
Մանդատ է տրվել հաջորդ թեկնածու Լուսինե Մխոյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան