Ալեքսիս Օհանյանը Հայաստանում ուզում է գտնել ներդրումներ կատարելու եղանակներ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժն օրեցօր աճում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital–ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։
Հիշեցնենք, որ նա Հայաստան է ժամանել հոկտեմբերի 7-ին։ Հայազգի գործարարը «WCIT-2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պատվավոր հյուրերի ցանկում է:
Ալեքսիս Օհանյանը նշեց, որ Հայաստանում կան լավ տեխնոլոգիական ձեռներեցներ, կան խոշոր ընկերությունների մի քանի հիմնադիրներ:
Նա նաև կարևորեց հայաստանյան դպրոցներում շախմատի ուսուցումը և այն փաստը, որ Հայաստանում յուրաքանչյուր աշակերտ շախմատ է սովորում։
«Դրա շնորհիվ նրանք կարող են ավելի հեշտ սովորել ծրագրավորում: Ես չեմ կարող զսպել իմ ուրախությունը, երբ տեսնում եմ, թե ինչպես են երեխաները շախմատ սովորում, այնուհետև՝ ծրագրավորում: Եթե մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի տնտեսությունը, մենք պետք է զարգացնենք տեխնոլոգիական կրթությունը, որն ամեն ինչի հիմքում է»,- ընդգծեց Ալեքսիս Օհանյանը։
Նա նաև ասաց, որ Հայաստանում ուզում է գտնել ներդրումներ կատարելու եղանակներ։
Իսկ վերջում Ալեքսիս Օհանյանը ասաց, որ հայերեն կարդալ չգիտի, այնուհետև -պտալով ավելացրեց. «Կարող է ասել` «շնորհակալ եմ», «ցտեսություն»։
Հարակից հրապարակումներ`
- Գարի Վայներչուկ. Հաղորդակցումը մշտապես թելադրել է ամեն ինչ
- WCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ
- Բանգլադեշի ներկայացուցիչ. Հայաստանից տանելու ենք շատ փորձ՝ մեր երկրում WCIT համաժողովը կազմակերպելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան