Դատարանը չբավարարեց Արմեն Գևորգյանի փաստաբանի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, չբավարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբանի միջնորդությունները։ Դրանցից մեկը վերաբերում էր խափանման միջոց ստորագրությունը վերացնելուն, մյուսը Արմեն Գևորգյանի՝ Հայաստանից որոշ ժամանակ բացայակելուն։
Հիշեցնենք, որ երեկվա նիստում Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդությունը ներկայացնելուց հետո խնդրեց վերացնել խափանման միջոցը, մերժման դեպքում քննարկել Արմեն Գևորգյանի՝ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը ներառյալ Հայաստանից բացակայելու թույլտվության հնարավորությունը։ Փաստաբանն ասաց, փաստաթղթեր են ներկայացրել, որոնք վկայում են, որ բացակայությունն ինքնանպատակ չէ, Ավստրիայում Գևորգյանը պետք է բուժզննում անցնի։
Ըստ մեղադրական եզրակացության, Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Եթե մեր կառավարությունը շարունակի այսպես աշխատել, երկիր այլևս ներդրումներ չեն գալու
- Արմեն Գևորգյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
- Արմեն Գևորգյանի փաստաբանը միջնորդեց վերացնել խափանման միջոցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին