Ցանցառապետության կյանքից. Հյուսիսային պողոտան և Քիմ Քարդաշյանը. Գեղամ Նազարյան
Նախօրեին Ազգային ժողովում լսումներ էին կազմակերպվել. թեման «թալանչիների» կողմից կառուցված Հյուսիսային պողոտան և դրանից տուժածները: Գործին իրազեկները և մասնակիցներից շատերը պնդում են, որ քննարկումը կազմակերպվել էր մեկ նպատակով՝ ուղղորդվող հակաքարոզչություն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Հատուկ ընտրված ելույթներ, հատուկ ընտրված մարդիկ։ Մի խոսքով՝ վատ չէին կազմակերպել։
Քննարկման հաջորդ օրը, նրանք, ովքեր կազմակերպել էին քննարկումները, Քոչարյանի կողմից կառուցված Հյուսիսային պողոտա են տանում համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանին, որն էլ պողոտայի շենքերից մեկում շքեղ բնակարան է ձեռք բերում:
Լրագրողներն արդեն հրապարակել են այդ շքեղ բնակարանի լուսանկարները, որոնք տարածում են գտել նաև արտերկրի մամուլում:
Ցանցառապետությունում հենց այսպես էլ լինում է: Մի օր նրանք Հյուսիսային պողոտայի կառուցումը հրեշավոր ծրագիր են համարում, իսկ մյուս օրը Անգելա Մերկելին հրավիրում այնտեղ զբոսնելու, մի օր պողոտայի կառուցողների դեմ Ազգային ժողովում քննարկում են կազմակերպում, իսկ հաջորդ օրը այնտեղ հրավիրում մեգաաստղ Քիմին, որն էլ շքեղ բնակարան է գնում:
Քիմին ցույց տայիք այն խարխուլ ու կիսաքանդ տները, որոնց փոխարեն կառուցվեց Հյուսիսային պողոտան և հարցրեք, թե գոնե մեկ տուն այնտեղից կգնե՞ր՝ վխտացող առնետներով հիանալու համար:
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Ահա և հայաստանյան առաջին Գաբունիան
- Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է. Գեղամ Նազարյան
- Երկիրն անհեռանկար է, երբ թելադրողն ամբոխն է. Գեղամ Նազարյան
- BBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա դրսի՞ց, թե՞ ներսից. Գեղամ Նազարյան
- Պատմություն, որ սկսվեց մեծ աղմուկով, բայց ավարտվեց անձայն. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան