Այս ամենը հույս է ներշնչում, որ Հայաստանը կդարձնենք բարձր տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր. Հակոբ Արշակյան
«Հարյուրավոր մարդիկ ջանք ու եռանդ չեն խնայել, որ Երևանում անցկացվող «WCIT-2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հաջողի։ Հաշվի առնելով այս օրերի արձագանքը՝ կարող ենք ասել, որ մեծ հաջողություն ունենք»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, մասնավորապես, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանն ու «WCIT-2019» կազմակերպիչներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Երևանում նման մասշտաբի միջոցառում անցկացնել։
Հակոբ Արշակյանը հայտնեց, որ համաժողովին ներկա են եղել մասնակիցներ 70 երկրից, ինչպես նաև 20 երկրից՝ պաշտոնական ներկայացուցչություն։
«Մեր գործընկերները, որոնք այցելեցին Հայաստան, շատ տպավորված են, և այս ամենը հույս է ներշնչում, որ մենք բազմապատիկ ուժեր ներդնելով՝ Հայաստանում իրագործենք տնտեսական հեղափոխությունը, Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր»,- ասաց նախարարը։
Նա նաև նշեց, որ ցանկանում են ունենալ տարածաշրջանային կենտրոն, որը հնարավորություն կտա ինչպես հայազգի, այնպես էլ օտարազգի ձեռներեցներին, նորարարներին գալ Հայաստան և այստեղ գտնել իրենց տեղը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսիս Օհանյան. Բարդ հարևաններով շրջափակված Հայաստանն այս անգամ շանս ունի
- Քիմ Քարդաշյանը հայկական ծաղիկներով օծանելիք է պատրաստվում թողարկել
- Քիմ Քարդաշյան. Չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանն է՝ տեխնոլոգիական համաժողովի համար
- Ալեքսիս Օհանյանը Հայաստանում ուզում է գտնել ներդրումներ կատարելու եղանակներ
- Գարի Վայներչուկ. Հաղորդակցումը մշտապես թելադրել է ամեն ինչ
- WCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ
- Հակոբ Արշակյան. ՍՏՀԿ-ում համագործակցության լավ պոտենցիալ կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին