Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն աշխարհի առաջնության եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն անցել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ հայ մարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել է 13-րդ տեղը։
Արթուր Դավթյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլը։ Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում ձախողել է ելույթը։ Նա 13,666 միավորով 25-րդն է։
Բազմամարտում հայ մարմնամարզիկի հաշվին գրանցվել է 80,898 միավոր։ Այստեղ էլ նա 37-րդն էր։
Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 12-ին և 13-ին։ Արթուր Թովմասյանը օղակների վրա հանդես կգա հոկտեմբերի 12-ին։
Աշխարհի առաջնությանը մասնակցում է 289 մարմնամարզիկ։ Առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար։