Եթե «Սանիթեք»-ը որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան. Մարության
«Շատ հանգիստ, առանց շտապելու, ուսումնասիրելով բոլոր փաստերը և խնդիրները՝ պատրաստվել ենք այս ամեն ինչին, այնպես որ ոչ մի մտավախություն չունենք կապված արբիտրաժի հետ: Եթե «Սանիթեք» ընկերությունն, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան»,- քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա հայտնեց, որ աղբահանության հարցերով զբաղվող նոր հիմնարկի կազմը և տեխնիկան համալրվում են և մոտակա ամիսների գործընթացը կավարտվի։
Լրագրողի հարցին ի պատասխան, թե միտումնավո՞ր էր «Սանիթեք»-ին դուրս թողնելը, Մարությանն ասաց. «Միտումնավո՞ր, այսինքն` դուք չե՞ք տեսել, թե ինչ էր կատարվում քաղաքում: Դա իրավական պրոցես էր և աշխատանք էր, որը ընթացքում կատարվում էր: Այս ամբողջ ընթացքում թիմն աշխատել է, պատրաստվել նրան, որպեսզի ճիշտ լինեն բոլոր փաստաթղթերը, դրա համար պետք էր երկար և մանրակրկիտ աշխատանք, և դրան պետք էր պատշաճ կերպով պատրաստվել»:
Անդրադառնալով սանմաքրման ներկայիս իրավիճակին՝ նա տեղեկացրեց. «Այս պահին փոփոխված է 4000 աղբաման, իսկ նախատեսվում է փոփոխել 9000-ը, այս պահին աշխատում է 34 մեքենա, նախատեսվում է, որ պետք է աշխատեն 54-ը: Դրական դինամիկան գնալով շատանալու է, և մի քանի ամիս անց արդյունքներն էլ ավելի տեսանելի կլինեն»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում աղբահանության վճարի հաշվեհամարի փոփոխություն չի եղել
- Ինչո՞ւ ձախողվեցին «ՍանիՏեքի» հետ բանակցությունները, կամ՝ արբիտրաժի տխուր հեռանկարը. 168.am
- «Սանիթեք»-ի հայտարարությունը՝ վաղը
- «Սանիթեք». Քաղաքապետարանից պաշտոնական ծանուցում չենք ստացել
- Հայկ Մարությանը ամբողջությամբ խզեց Սանիթեքի հետ պայմանագրերը
- Քաղաքապետարանի և «Սանիտեկ»-ի չարաշահումների հետևանքով Երևանը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել
- «Սանիթեք»-ը չի պատրաստվում հավաքել «պառկած» աղբամանները