Ես սիրում եմ Ալեքսանդր Թամանյանի ու Մարտիրոս Սարյանի Երևանը. Միխայիլ Պիոտրովսկի
Արևելագետ, Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին Երևանի ավագանու այսօրվա նիստում շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ Միխայիլ Բորիսովիչը քիչ առաջ ուղերձ է հղել` արձագանքելով Ավագանու որոշմանը.
«Ես զգացված եմ, երջանիկ և շոյված: Սա հսկայական պատիվ է, որը կուրախացներ իմ մայրիկին, հայրիկին ու բոլոր այն հրաշալի երևանցիներին, որոնց հետ կյանքիս ընթացքում երջանկություն եմ ունեցել շփվելու, բոլոր Ջանփոլադյաններին ու Տեր-Պողոսովներին:
Ես սիրում եմ Կարմիր Բլուրի ու Էրեբունու Երևանը, Ալեքսանդր Թամանյանի ու Մարտիրոս Սարյանի Երևանը և շատ եմ սիրում Երևանը, որտեղ արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր և որտեղ այսօր հուշատախակ կա ի պատիվ Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկու, որին «հայ ժողովրդի փեսա» էին անվանում:
Շնորհակալ եմ բոլորին՝ իմ անունից և հանգուցյալ Մորս՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի անունից»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան