Ստեփան Դանիելյան. Զինված ուժերում ևս Նիկոլը օտար տարր է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը վերլուծել է Վալերիյ Օսիպյանի ազատման պատճառները, նշել հնարավոր հետևանքների մասին։
Նա գրել է.
«Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում, այսինքն անցանկալի անձ, իսկ նրա հետ համագործողները ապագայում կհամարվեն կոլաբորացիոնիստներ՝ համագործողներ:
Այս տենդենցը վաղուց էր զգացվում, սակայն հիմա ակնհայտ դրսևորումներ է ստանում:
Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պահպանողական կառույցներ են և ունեն ներքին վարվելակերպ ու ավանդույթներ: Դա լավ է, թե վատ, տվյալ պահին էական չի, դա այդպես է:
Ինչ վերաբերվում է զինված ուժերին, ապա այնտեղ ևս Նիկոլը օտար տարր է: Դա զգալով Նիկոլը փորձում է հեղինակազրկել այդ կառույցները՝ գոնե ղեկավար կազմին, ինչն ավելի է խորացնում փոխադարձ անվստահությունը:
Սակայն կա իրականություն, որի հետ և՛ Նիկոլը, և՛ ուժային կառույցները ստիպված են համակերպվել ու հարմարվել միմյանց գոյությանը: Այսինքն, այդ կառույցներում պետք է լինեն Նիկոլի հետ բանակցողներ, որի դերը կատարում են (կամ՝ էին) այդ կառույցների ղեկավարները։
Հիմա իրավիճակ է փոխվում և եթե այդ կառուցների ղեկավարներ նշանակվեն «դրսից» մարդիկ, ապա Նիկոլը մնում է առանց «բանակցողների»։
Իր մարդկանց նշանակելով այդ կառույցների ղեկավարներ, ինքն կորցնում է այդ կառույցների վրա ուղղակի վերահսկողությունը՝ կառույցները վերահսկողների հետ ուղիղ կապը, դրանով անվստահության մթնոլորտն տեղափոխելով այդ կառույցների ներսը։
Հետաքրքիր է, թե դրանից ինչ կստացվի»։
Հարակից հրապարակումներ`
- Վալերիյ Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
- Փաշինյանի խոսնակը՝ Օսիպյանի դիմում գրելու մասին
- Ստեփան Դանիլեյան. Նիկոլը, ուզի, թե չուզի, պետք է հրաժարական տա և տալու է
- Վանեցյանի կանգառը՝ Փաշինյանի փակուղին. Մարինե Սուքիասյան
- Արթուր Վանեցյան. Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին
- Տեղեկատվական պայքար Վանեցյանի հրաժարականի շուրջ. Մարինե Սուքիասյան
- Վանեցյանի հայտարարությունն ավելի շատ նման էր դուռը շրխկացնելով փակելուն. Քաղտեխնոլոգ
- Օսիպյանը պաշտոն ստացավ
- Հրապարակվեց Վալերիյ Օսիպյանին ազատելու հրամանագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները