
Թուրքիան ներգրավված բոլոր երկրներին կտեղեկացնի Սիրիայում առաջիկա գործողությունների մասին
Թուրքիան մտադիր է տեղյակ պահել սիրիական պատերազմում ներգրավված բոլոր երկրներին ՝ զինված ուժերի առաջիկա գործողությունների մասին, այդ թվում՝ ՄԱԿ-ին և Սիրիային:
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան կփոխանցի անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, հատկապես՝ ՄԱԿ-ին և Սիրիային:
«Մենք կտեղեկացնենք բոլոր անհրաժեշտ երկրներին առաջիկա գործողությունների մասին, ներառյալ՝ ՄԱԿ-ը և Սիրիան: Այս գործողությունը կարևոր կլինի տարածաշրջանի կայունության և անվտանգության համար »,- գրում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Hurriyet թերթին: