ՊՊԾ գնդի դարպասին հարվածած բեռնատարի տիրոջը չեն ասել, թե ինչու են տանում մեքենան
ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զինված «Սասնա ծռեր» խմբին իր բեռնատար «Կռազ» մակնիշի մեքենան տրամադրած Խաչատուր Գիչյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ խմբի անդամներին ճանաչել է ցույցերից, անունները չի հիշում, բայց դեմքերով գիտի։
Նա պատմեց, որ Մխիթար Ավետիսյանը, որի հետ նույնպես ցույցերում է ծանոթացել, գնացել է իր մոտ և ասել, որ մեքենան պետք է։
«Քար պետք է կրեր, թե ավտո բուքսիր քաշեր... շատ չեմ հետաքրքրվել, թե ինչի համար էր ուզում։ Մեքենա էր, տվեցի, մեծ բան չէր։ Չնայած իրավունք էլ չունեի տալու ավտոն, իմ ավտոն չէ, տղունս է, բայց տվեցի»,- ասաց Խ. Գիչյանը։
Նրա ներկայացմամբ, Մխիթարի հետ եղել էր Էդուարդ Գրիգորյանը։
Հարցին, թե ձեզ Մխիթար Ավետիսյանի կամ Էդվարդ Գրիգորյանի կողմից առաջարկ եղել է, որ ձեր «Կռազ» մակնիշի մեքենան դուք վարեք, հարվածեք ՊՊԾ գնդի դարպասին, Խ. Գիչյանն ասաց. «Չէ, ոնց կարող է նման բան կատարվի։ Ես գիժ եմ, ինչ եմ, տամ ավտոն պատին, ծռեմ։ 10 տարի է սարքում եմ այդ ավոտն, 15 հազար դոլար փող է նստել վրես։ Ո՞վ կաներ այդպեսի բան»։
Պատասխանելով հարցին, թե ձեզ մեքենան վերցնելիս ստե՞լ են, երբ որ պատճառը չեն ասել, նա ասաց. «Երևի ստել են։ Կարողա տարել են, հետո են որոշել այդ բանն անել, չգիտեմ»։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Հիմա արդեն պարզ է, թե ինչպես Փաշինյանը հանգիստ և ապահով մուտք գործեց ՊՊԾ գնդի տարածք
- Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- ՊՊԾ գնդում հերթապահած բուժքույրն իրեն տուժող չի ճանաչում
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- Իրենք պետք է հետ գնան բանտերում փտեն. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան