Պուգաչովայի հոբելյանական համերգը կցուցադրեն ռուսական կինոթատրոններում
Բոլոր նրանք, որոնք ներկա չեն եղել ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի հոբելյանական համերգին, կարող են այն դիտել հոկտեմբերի վերջին կինոթատրոններում։ Այդ մասին Պրիմադոննան գրել է Ինթագրամում։ Խոսքն ապրիլի 17-ին Կրեմլյան Պետական պալատում կայացած համերգ մասին է։
news.ru-ի հաղորդմամբ, այդ ժամանակ շատ ցանկացողները չեն կարողացել գնել Պուգաչովայի համերգի տոմսերը բարձր գնի պատճառով։ Որոշ տոսմերի արժեքը հասել էր մինչև 375 հազար ռուբլու։
Այս տարի լրացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովայի 70-ամյակը։
ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Ալլա Պուգաչովայի երգացանկում ընդգրկված են ավելի քան 500 երգեր՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, եբրայերեն, ֆիններեն, ուկրաիներեն լեզուներով, իսկ նրա սկավառակագրության մեջ ներառված են ավելի քան 100 ձայնասկավառակներ, CD ու DVD սկավառակներ։ Ռուսաստանից ու նախկին ԽՍՀՄ երկրներից բացի Պուգաչովայի ձայնասկավառակները թողարկվել են նաև Ճապոնիայում, Կորեայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում ու Բուլղարիայում։ Նրա ձայնասկավառակների վաճառված օրինակների ընդհանուր քանակը գերազանցում է 250 միլիոնը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան