Վայոց Ձորի մարզպետին ազատելու հարցը՝ Կառավարության նիստում
Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ վաղը կքննարկվի Տրդատ Սարգսյանին Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը: Տրդատ Սարգսյանը մի քանի օր առաջ ազատման դիմում էր ներկայացրել, որը փոխանցվել էր վարչապետի աշխատակազմին:
Հիշեցնենք, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում ծեծվել և անգիտակից վիճակում ՀՀ ՊՆ Կենետրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Նշված միջադեպին մասնակցություն ունենալու համար մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Քննչական կոմիտեն քննում է նաև նշված միջադեպին մարզպետի մասնակցության հանգամանքը:
Հարակից հրապարակումներ`
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Վայոց Ձորի մարզպետի մտերիմների կողմից ծեծված սպայի վիճակը ծայրահեղ ծանր է
- Վայոց Ձորի մարզպետը հրաժարական է տվել
- Ստուգվում է ծեծկռտուքին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը
- Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ