Beeline-ի աջակցությամբ 110 դպրոցականներ սովորեցին օգտվել թվային հնարավորություններից
Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ իրականացվող «Թվային հնարավորություններ» ծրագրի շրջանակներում ավարտվեց դասընթացների փուլը:
Beeline Հայաստան, Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի 4 մարզերի 10 դպրոցների 110 աշակերտներ մասնակցեցին 4 փուլով անցկացված դասընթացներին: Ծրագրի շնորհիվ երեխաներն արդեն կարող են տարբեր տեսակի թվայնացված միջոցներ ընտրել ու գործածել՝ թվայնացված նյութ ստեղծելիս, արդյունավետ օգտագործել ՏՀՏ-ը (Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ)՝ տեղեկատվություն ստանալիս, պահպանելիս և կազմակերպելիս, գիտեն ՏՀՏ-ի օգտագործման բնագավառները և դրանց առավելությունները, կարողանում են ստեղծել բովանդակություն:
«Դասընթացների փուլի ավարտին հստակ ընդգծվեց այն փաստը, որ մարզերում ՏՀՏ-ի տարածումն ու դրա կիրառումը շատ հաճախ սկսվում և ավարտվում է սոցիալական ցանցերում կենցաղային շփումներով: Մարզային դպրոցներում հատկապես զգալի է ոչ բավարար տեխնիկական հագեցվածության խնդիրը: Հատկանշական է, որ այս պայմաններում ևս դպրոցականները սիրով, մեծ ձգտմամբ ու շատ արդյունավետ սովորում ու կուտակում են թվային ոլորտի նոր գիտելիք: Տեղական ընկերությունների համար իսկապես շնորհակալ գործ կլինի ներդրում ունենալ և՛ համայնքների դպրոցների համակարգչային տեխնիկական զինման գործում, և՛ երեխաների կրթության առաջընթացում», - նշել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
«Թվային տեխնոլոգիաներն աշխարհի ապագան են, և համապատասխան հմտությունները երեխաների առջև անսահմանափակ հնարավորություններ կբացեն, քանի որ այսօր ամենահասարակ սմարթֆոնը և ինտերնետի հասանելիությունը հզոր գործիքներ են ուսման, աշխատանքի և կենցաղի մեջ։ Ուրախ ենք գիտակցել, որ այս նախագիծը մեր երեխաներին տվեց այսօրվա դրությամբ այդքան կարևոր գիտելիքները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Առջևում է աշխատաժողովի փուլը, որ կմեկնարկի հոկտեմբերի 16-ին: Այս փուլում ծրագրի խոսնակները ելույթներ կունենան նոր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և կրթական գործընթացներում դրանց արդյունավետ օգտագործման կարևորության ու դրանց հետագա զարգացումների մասին։ Ինչպես նաև փորձագետները կհանդիպեն համայնքների թիմերի հետ, ինչի արդյունքում երեխաները նախորդ փուլերում ձեռք բերած տեսական և փորձնական գիտելիքները կօգտագործեն՝ ստեղծելով իրենց պատկերացմամբ դասապրոցեսում հետագայում հնարավոր օգտագործվող ՏՏ գործիքներով իրենց մտահղացումները և կներկայացնեն դրանք ժյուրիի գնահատմանը։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը 4G ցանց է գործարկել Էջմիածնում
- Beeline-ն ավելացնում է Drive սակագնային փաթեթների ինտերնետի ծավալը մինչև 200ԳԲ
- Beeline. «Խաղային ստարտափները Հայաստանում»՝ տեղի է ունեցել Starthub Offline հերթական հանդիպումը
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար նոր հարթակ է ստեղծել
- Այժմ Easy Pay տերմինալների միջոցով կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայություններ
- Beeline-ը սկսում է նորագույն iPhone-ների վաճառքը
- Beeline-ն առաջարկում է նոր սմարթֆոններ ուսումնական տարվան նվիրված ակցիայի շրջանակում
- Beeline-ը ազատեց ինտերնետը. Այժմ սահմաններ ընդհանրապես չկան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան