System of a Down-ը 2020 թվականին համերգով հանդես կգա Երևանում
Աշխարհահռչակ System of a Down ռոք-խումբը 2020 թվականին համերգով հանդես կգա Երևանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խմբի մենակատար Սերժ Թանկյանը։
«Հաջորդ տարի հունիսին System of a Down-ը գալիս է Երևան»,- նշեց նա։
Նա նշեց, որ հաջորդ տարի՝ մայիս-հունիսին սկսվում է խմբի եվրոպական շրջագայությունը, և դրա շրջանակում նախատեսում են համերգ ունենալ նաև Երևանում։
«Աշխատում ենք, որ լավ համերգ ունենանք»,- ընդգծեց նա։
Հարցին, թե արդյոք նախորդ անգամվա նման համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում, Սերժ Թանկյանը նշեց՝ դեռ վստահ չի կարող ասել, թե որտեղ այն կլինի։
Հիշեցնենք որ SOAD-ը Հանրապետության հրապարակում անվճար համերգով հանդես է եկել 2015 թվականի ապրիլի 23-ին։ Այն կրում էր «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագիրը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան