Թբիլիսին՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլայը Թբիլիսին անվանել է 2021 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Գրուզիա-օնլայնի հաղորդմամբ, համապատասխան որոշումը նա ընդունել է Գրքի հաշխարհային մայրաքաղաքի խորհրդատվական կոմիտեի առաջարկությունների հիման վրա։ Նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսին Շվեյցարիայում:
Ծրագրի կարգախոսն է «Եվ քո՞ հաջորդ գիրքը...»։ Ծրագիրը շեշտը դնում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երիտասարդության շրջանում ընթերցանությունը խթանելու վրա։ Այն ընդգրկում է մի շարք կարևոր լայնածավալ գործողություններ։ Ծրագրի շրջանակներում կկառուցվեն գրադարաններ, կանցկացվի երեխաների համար գրքերի փառատոներ, կներկայացվեն թվային նախագծեր` գրքերը խաղերի վերածելու և Վրաստանի առաջին հրատարակչությունը վերականգնելու համար։ Միջոցառման գլխավոր նպատակն է ընթերցանության հանրահռչակումն ու գրքերը մատչելի դարձնել սոցիալական խմբերին:
Գրքի համաշխարհային մայրաքաղաքի շրջանակում միջոցառումները մեկնարկելու են 2021 թվականի ապրիլի 23-ին՝ Գրքի համաշխարհային օրը։ Մեկ տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաք ընտրված քաղաքը կազմակերպելու է գրքերի և ընթերցանության հանրահռչակման նվիրված միջոցառումներ։
Այս տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաքն է Շարջան՝ ԱՄԷ, հաջորդ տարի լինելու է Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրը։ Հիշեցնենք, որ 2012-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաքն էր Երևանը։
Հարակից հրապարակումներ`
- Շարջան՝ 2019-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք
- Բանկոգցիները քաղաքի նոր կարգավիճակը՝ «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ընդունում են որոշակի հեգնանքով
- Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք. միջոցառումները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան