Էրդողանը պաշտոնապես հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն սկսելու մասին, որը կոչվում է «Խաղաղության աղբյուր»: Ավիացիան արդեն հասցրել է հարվածել Ռաս ալ-Աին քաղաքին , այս մասին գրում է vesti.ru-ն:
Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ գործողությունը ուղղված է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Իսլամական պետություն» խմբավորման դեմ :
«Մեր նպատակն է ոչնչացնել ահաբեկչական միջանցքը, որը նրանք փորձում են ստեղծել մեր հարավային սահմաններում, ինչպես նաև ՝տարածաշրջանին խաղաղություն և ապահովություն բերել», - ասել է Էրդողանը:
Մինչդեռ Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենք մտադիր են դիմակայել թուրքական ներխուժմանը ՝ գործածելով բոլոր օրինական միջոցները: Սիրիայի սահմանին Թուրքիայի զորքերի ընդլայնումը դիվանագետները որակել են որպես «միջազգային իրավունքի կոպիտ խախտում»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ներգրավված բոլոր երկրներին կտեղեկացնի Սիրիայում առաջիկա գործողությունների մասին
- Իրանն անսպասելի զորավարժություն է սկսել թուրք-իրանական սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին