WITSA-ի գլխավոր քարտուղար. Մեր տեսլականն է իրականացնել թվային դարաշրջանի խոստումը
Երևանում հոկտեմբերի 6-ից 9-ը անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի շրջանակներում այսօր Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ- WITSA) գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզանը հայտարարեց դաշինքի կողմից ամեն տարի ՏՏ ոլորտում հաջողությունների համար տրվող մրցանակակիրների անունները:
«Այս մրցանակներից մեկն էլ նախագահության մրցանակն է, որն արտացոլում է WITSA-ի տեսլականը, թե ինչպիսին պետք է աշխարհը լինի: Եվ մեր տեսլականն է իրականացնել թվային դարաշրջանի խոստումը, ինչը նշանակում է, որ մի օր Երկրի վրա մարդիկ կարթնանան և կունենան տեղեկատվության և հաղորդակցման գործիքակազմ, օրինակ, յուրաքանչյուր երեխա Երկրի վրա կունենա հասանելիություն գրադարաններին, ամեն ֆերմեր կկարողանա ավելի խելացի կազմակերպել իր աշխատանքը, մի օր յուրաքանչյուրը, ով ունի սահմանափակ կարողություններ կկարողանա հաղորդակցվել ու ինտեգրվել հասարակության մեջ՝ հենց տեխնոլոգիաների շնորհիվ»,-ասաց Ջեյմս Պոիզանը:
2019 թվականի WITSA-ի նախագահության մրցանակը տրվել է «Բանգլադեշ տեսլական-2021»-ին: 2019 հնարավորություն/ներառման մրցանակը տրվել է Եգիպտոսի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության համար:
Նշենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին տրվել է WITSA-ի կողմից տրվող «Ականավոր մարդիկ» մրցանակին, որին արժանացել է Նելսոն Մանդելան 2010թ.-ին, երբ հիմնադրվել է այս մրցանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին