Փաշինյանի խոսնակ. Հերքում եմ
«Հերքում եմ այդ լուրերը»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ պաշտոնից ազատվելու մասին տարածված լուրերին։
Նշենք, քիչ առաջ irakanum.am-ը գրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին:
ՊՆ խոսնակի հեռախոսն անհասանելի է։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան