Իրանն անսպասելի զորավարժություն է սկսել թուրք-իրանական սահմանին
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն անսպասելիորեն զորավարժություն են սկսել թուրք-սիրիական սահմանին։ Զորավարժությունն իրականացվում է Իրանի Ուրմիա քաղաքին հարակից տարածքում, որը թուրք-իրանական սահմանից գտնվում է 50կմ հեռավորության վրա։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Զորավարժությունն ընթանում է Իրանի բանակի գեներալներից Աբդուլրահիմ Մուսավիի ղեկավարությամբ: Մասնակցում են Իրանի ցամաքային և օդային ուժերի տարբեր ստորաբաժանումներ։
Աղբյուրը հայտնում է, որ թուրքական կողմը նախապես իրազեկված չի եղել այդ զորավարժության անցկացման մասին։
Զորավարժությունը տեղի է ունենում այն պահին, երբ Թուրքիան պատրաստվում է քուրդ զինյալների դեմ ռազմական օպերացիա սկսել Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան