Արցախցի Միշան ու Թանկյանը հասցրել են միասին երգել
Աշխարահռչակ ռոք երաժիշտ, System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երեկ ներկայացրել է իր սեփական արտադրության սուրճի բրենդը՝ Gavat-ը:
Շնորհանդեսին ներկա է եղել նաև արցախցի փոքրիկ երգիչ, ռուսական «Голос.Дети» հեռուստանախագծի մասնակից Միշա Գրիգորյանը։ Նա «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել Սերժ Թանկյանի հետ։
«Նույնիսկ հասցրինք միասին երգել»,- գրել է Միշան։
Նշենք, որ Թանկյանը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT-2019։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան