Ինչպիսին է Ամուլսարի իրավիճակը դատարանում
Ամուլսարում ոսկի հանք շահագործելու խնդրով դատական մի քանի հայցեր կան, դատավարությունները դեռևս ընթացքի մեջ են։
Panorama.am-ի հետ զրույցում բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն ասաց, որ 2018-ից վարչական դատարանում քննվում է Ջերմուկի և Գնդեվազի 19 բնակիչների հայցը։ Պատասխանողն է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
Ջերմուկցիների և գնդեվազցիների ներկայացուցիչը հենց Ն. Վարդանյանն է։ Նա նշեց, որ իրենք պահանջում են՝ պարտավորեցնել նախարար Էրիկ Գրիգորյանին ուժը կորցրած ճանաչել փորձաքննության եզրակացությունը նոր ի հայտ եկած գործոններով։ Այսինքն՝ պարտավորեցնել ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաարդյունաբերական համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը։
Մյուս հայցը կրկին վարչական դատարանում է, քննում է արդեն 4 տարի։ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչները դիմել են դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման բնապահպանական փորձաքննությունը։
Ն. Վարդանյանն ասաց, որ նիստերը ուշ-ուշ են լինում, ձգձգվում են. նախ՝ բնապահպանության նախարարությունը պատասխանող էր, հետո դատարանը որոշեց, որ պատասխանող չի կարող լինել, հանեց, հետո որոշեց որպես պատասխանող ներգրավել։
Դատական գործին հայցվոր կողմի միջնորդությամբ ներգրավված են անկախ փորձագետներ WWF-հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը և քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը։ Պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը մահացավ երեկ՝ ծանր հիվանդությունից։ Նույնիսկ հիվանդ ժամանակ նա սրտացավ էր Ամուլսարի հարցով ու դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դեռ ուշ չէ կանգնեցնել Ամուլսարի շահագործումը։
Նշենք, որ ջերմուկցիները, գնդեվազցիները չեն սահմանափակվել միայն դատարան դիմելով ու փորձելով հասնել նրան, որ Ամուլսարը չշահագործվի, այլ նաև պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում, փակել են նաև դեպի Ամուլսար տանող ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսար են բարձրացել երեխաները
- Ամուլսար բարձրանալու համար արշավախմբի ղեկավարին ոստիկանություն են կանչել
- Քննչական խմբի ղեկավար. Ամուլսարի գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ
- Հայտարարություն. Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ
- Երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. «Քանի կանք, ոչ մի հանք»
- Ամուլսարի շահագործման դեմ հավաքի կազմակերպիչները խնդրեցին չկեղտոտել տարածքը
- Մանկասայլակներով երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է
- 400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար. Փաշինյան
- Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար
- Նարինե Աբգարյան. Չէի ուզում Հայաստանի պատիվը գցել, բայց դե արդեն հնար չկա
- «Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել Ամուլսարի խնդիրը՝ դրանով կանխել սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»
- Ավտոերթ Ջերկումից Երևան՝ ի պաշտպանության Ամուլսարի
- Նազելի Վարդանյան. Մինչև օրս չգիտենք, թե Ամուլսարի շահագործումը մարդու առողջության վրա ինչ ազդեցություն կունենա
- Մշակույթը Ամուլսարի շահագործման դեմ
- ՀՅԴ. Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր
- Քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, հրաբուխն անխուսափելի է. Նաիրա Զոհրաբյան
- ՔՈ. Ամուլսարը չպետք է հանքի վերածվի
- Ղազինյան. Ամուլսարի շահագործման որոշումը Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին
- «Մենք կբանակցենք միայն Ամուլսարի հանքի փակման համար». Քննարկում՝ Ջերմուկում
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն
- Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. վարչապետ
- Փաշինյանը ևս մեկ քննարկում է անցկացրել Ամուլսարի հանքավայրի ծրագրի վերաբերյալ
- Փաշինյանն Ամուլսարի խնդրով նախ ընդունել է ջերմուկցիներին, ապա «Լիդիան»-ի նախագահին
- Արմեն Սաղաթելյան. Հենց Լիդիանի փաստաթղթերում՝ հանքավայրի տարածքում գտնվող Բենիկ լիճ թափվում են բարձր թթվայնության ջրեր. «Հետք»
- Ամուլսար. Կա շահ, կտան բնապահպանական փորձաքննության եզրակացություն. Կարծիքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան