Գևորգ Էմին-Տերյան. Գրաքննությունը ԵՊՀ-ում առժամանակ դադարեցված է
Դատարանը կասեցրել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանի գործողությունը։ Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ հանրային կապերի ծառայության ղեկավար Գևորգ Էմին-Տերյանը։
Նա գրել է.
«Հիմք ընդունելով ԵՊՀ պրոռեկտոր Ա. Իսրայելյանի հաստիքի ստեղծման անօրինականությունը՝ դատարանը կասեցրել է ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի հրամանի գործողությունը, որով ես և իմ վարչությունը ենթարկվում էինք ԵՊՀ «գլխավոր գրաքննիչին»։
Դատարանի որոշումից հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն համապատասխան հրաման է ստորագրել, որով ես առժամանակ չեմ ենթարկվելու ԿԳՄՍ նախարարի ընկեր, պրոռեկտոր Ի.Ա.-ին։ Իսկ դա նշանակում է, որ գրաքննությունը ԵՊՀ-ում առժամանակ դադարեցված է»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանն արգելել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին լուծել կոլեկտիվ պայմանագիրը. Արմեն Ավետիսյան
- ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստը չկայացավ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան