«Թեղուտ»-ը վերագործարկվել է
«Թեղուտ» ՓԲԸ Դիտորդ Խորհրդի Նախագահ Նորիկ Պետրոսյանը շնորհավորել է ընկերության աշխատակիցներին ու ղեկավար կազմին հաջողված և ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերագործարկման և բնականոն աշխատանքի անցման կապակցությամբ։
Ընկերության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Պետրոսյանն իր շնորհակալական խոսքն է ուղղեել ներկաներին՝ ընդգծելով Գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի ներդրումը նախագծի իրականացման բարդ գործընթացի ճանապարհին, ինչպես նաև ՀՀ Կառավարության աջակցությունը և կրկին անգամ՝ նշելով, որ երիտասարդ և միևնույն ժամանակ հմուտ թիմն արդարացրեց իր սպասելիքները:
Ավելի վաղ ընկերության Գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը տեղեկացրել էր, որ 2019 թվականի սեպտեմբեր ամսից սկսած 3 ամիսների ընթացքում նախատեսվում է իրականացնել հորատման և լաբորատոր-անալիտիկ աշխատանքներ, իսկ հետագա 3-4 ամիսների ընթացքում իրականացնել պատվարի կայունության հետազոտություն՝ ևս մեկ անգամ համոզվելու, որ պոչամբարի պատվարին վտանգ չի սպառնում:
2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Թեղուտ» ՓԲԸ կտրամադրվի ուսումնասիրություններն իրականացնող միջազգային ընկերության փորձագիտական ամբողջական եզրակացությունը։