Իվոն Չու. Մենք տեսանք հայկական երազանքը իրականացած
«Ես հպարտ եմ Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացմամբ»,- այսօր այս մասին հայտարարեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն՝ ով մասնակցում էր Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի ավարտական մամուլի ասուլիսին։
Իվոն Չուն նշեց, որ Հայաստան էր այցելել մայիսին, հանդիպել ՀՀ վարչապետին ու ասել, որ ցանկանում են Հայաստանում անցկացվելիք համաժողովը դարձնել լավագույնը:
«Այդ ժամանակից ես մի քանի անգամ եկա Հայաստան ու այնքան առաջընթաց, ամբողջ երկիրն էր աշխատում այս համաժողովի համար: Ես ուրախ եմ ու շնորհակալ: Մենք տեսանք հայկական երազանքը իրականացած»,- ասաց Իվոն Չուն:
Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի հիմնադիրը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքն է, որն անցկացվում է ամեն տարի: ՏՏԾՀԴ-ի անդամներն են ավելի քան 80 երկրներ ու ասոցիացիաներ, որոնք կազմում են աշխարհի ՏՏ շուկայի ավելի քան 90 տոկոսը: Երևանում համաժողովին մասնակցում են 70 երկրից ավելի քան 4000 մասնակիցներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ից 9-ը Երևանում անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Համաժողովի փակումը տեղի կունենա այսօր երեկոյան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան