Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում անցկացվող միջազգային մրցաշարում:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ մեկնարկային օրը 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Նազար Կուրոտչինին, 81 կգ քաշային Գոռ Ներսիյանը հաղթահարել է մոլդովացի Դմիտրի Կոսցիուգի արգելքը, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտության է մատնել է ֆրանսիացի Սոհեբ Բոուաֆիային:
63 կգ քաշային Կարեն Տոնականյանի մրցակիցը՝ ուկրաինացի Ալեկսեյ Պիդմուրնիակը, դուրս չի եկել ռինգ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա