Հուսիկ Արայի սիրային պոեզիան մրցանակի է արժանացել
Հայաստանի Գրողների միությունում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Հայկ Նագաշյան» գրական գնհատանք հիմնադրամի մրցանակաբաշխությունը։ Մրցանակակիրների թվում է նաև բանաստեղծ Հուսիկ Արան։ Նա առաջին մրցանակն է ստացել «Եվ սերն ասաց» բանաստեղծական ժողովածուի համար։ Բանաստեղծը մրցանակաբաշխությանը ներկա չի եղել, մամուլից է տեղեկացել, որ մրցանակ է ստացել։
Panorama.am-ի հետ զրույցում Հուսիկ Արան ասաց, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է երկրորդ տարին։ Հայկ Նագաշյանը գրող է, նրա մահից հետո կինը ստեղծել է այդ մրցանակը, որը դրամական է։ Բանաստեղծը գրքերը ուղարկել էր Կանադա, ինչպես և պահանջում էր մրցանակաշխությունը։ Մրցույթին ներկայացվել էին 2018 թ. տպագրված գրքերը։
«Մտածեցի՝ Հայաստանից դուրս է, ավելի արդար, ազնիվ կլինի։ Սեպտեմբերին հաղորդագրություն տեսա, որ տրվում է Հայաստանի Գրողների միության հետ համատեղ։ Այնուհետև տեղեկացրեցին, որ պետք է մրցանակաբաշխության օրը գնամ, բեմի վրա ներկայացնեմ գիրքս։ Սիրով կգնայի, եթե Գրողների միությունում չլիներ, եթե Գրողների միության հետ համատեղ չլիներ մրցանակաբաշխությունը։ Կրկնում եմ՝ սիրով կգնայի, նույնիսկ կշորհավորեի մրցանակը ստացողին, եթե ես չլինեի։ Այս դեպքում նպատակահարմար չգտա գնալ ու մասնակցել։ Նաև՝ տեղյակ չէի, որ մրցանակ եմ ստացել»,- ասաց Հուսիկ Արան։
Մրցանակաբաշխության ավատից հետո նրան՝ մրցանակ ստանալու մասին տեղեկացրել է «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հետ Սուրեն Դանիելյանը, նաև մամուլն է գրել։
«Շնորհակալ եմ մրցանակի համար, հարգում եմ, եթե չհարգեի, ընդհանարապես չէի ներկայացնի գիրք։ Եթե իմանայի Գրողների միության հետ համատեղ է, չէի մասնակցի»,- ասաց Հուսիկ Արան։
Բանաստեղծի ներկայացմամբ, «Եվ սերն ասաց» բանաստեղծական ժողովածուն իր սիրային պոեզիան է ամբողջությամբ։
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում կոչումներին, մեդալներին, մրցանակաբաշխություններին, Հուսիկ Արան ասաց, որ կոչումներին, մեդալներին դեմ է, ճիշտ չի համարում, մեդալ տալիս են պատերազմի հերոսին։ Գրական մրցանակների, նրա խոսքով, կարելի է մասնակցել. նախ՝ ոգևորում է գրողին, որ նրա գիրքն արժևորում են, երկրորդ՝ դրամական մրցանակի դեպքում նաև օգուտ է լինում գրողին։
«Հատկապես այսօր գրողները գրում են ձրի։ Ասում են անցած տարի իմ պոեզիայի ժողովածուն ամենաշատն է վաճառվել, սակայն ես շատ չնչին հոնորար եմ ստացել տարեվերջին»,- նշեց բանաստեղծը։
Այժմ Հուսիկ Արան աշխատում է նոր բանաստեղծությունների ժողովածուի վրա, հավանաբար կտպագրվի 2020-ին։ Միաժամանակ աշխատում է Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված գիրքի վրա, որը դրամաշնորհով է հաստատված. մի գրքով ներկայացնելու է անկախությունն արժևորող իր պոեզիան։ Դա, ըստ բանաստեղծի, երևի կտպագրվի արդեն 2021 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին