«Հրապարակ». «Լուսավոր Հայաստանը» Հաշվեքննիչ պալատի անդամ առաջադրելու շանս է ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Հաշվեքննիչ պալատի անդամ առաջադրելու շանս է տվել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանին»։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում Մանե Թանդիլյանի ղեկավարությամբ կքննարկվի թեկնածուի հարցը։ ԼՀԿ-ն այդ պաշտոնում կառաջադրի Կարեն Սարգսյանին։
Տնտեսագետ Սարգսյանը 2000-2001 թվականներին եղել է պետեկամուտների նախարարության վերահսկողության բաժնի հարկային տեսուչ, 2001-2006 թթ․՝ պետական գնումների գործակալության, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման բաժնի պետ, 2012-ից մինչ օրս՝ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրա, «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչ։
Հիշեցնենք, որ լրանում է Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը․ նա նշանակվել էր 2016 թ․ մարտին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում