Նոբելյան մրցանակակիրը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի առաջին դափնեկիրն է
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում երեկ տեղի ունեցավ ֆիզիկայի ոլորտում 2019թ. Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ Այս տարվա մրցանակը կիսեցին շվեյցարացի աստղագետներ Միշել Մայորն ու Դիդիե Քելոսը Արեգակի տեսակի աստղի շուրջն առաջին արտարեգակնային մոլորակի (էքզոմոլորակի) հայտնաբերման համար, և ամերիկացի տիեզերաբան Ջեյմս Փիբլսը ֆիզիկական տիեզերաբանության մեջ տեսական հայտնագործությունների համար։
Բյուրականի աստղադիտարանից հիշեցնում են, որ Միշել Մայորը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի առաջին դափնեկիրն է (2010թ.):
Ներկայումս նա հանդիսանում է այդ մրցանակի միջազգային հանձնաժողովի և Հայկական աստղագիտական ընկերության անդամ: Նա սեմինարներով և դասախոսություններով հանդես է եկել Հայաստանում կազմակերպված տարբեր գիտաժողովներում և երիտասարդական ամառային դպրոցներում։
Բացի Համբարձումյանի անվան մրցանակից Միշել Մայորն արժանացել է Այնշտայնի մեդալի (2004), Բալզանի միջազգային մրցանակի (2000), աստղագիտության ոլորտում Շոուի մրցանակի (2005) և մի շարք այլ բարձր պարգևների։
Հարակից հրապարակումներ`
- Լիթիում-իոնային մարտկոցներ մշակողներն արժանացել են Նոբելյանի մրցանակի
- Բուքմեյքերները Ջորջ Մարտինին ընդգրկել են Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում
- Վիկտոր Համբարձումյանի անվան 2010 թ. միջազգային մրցանակը շնորհվել է հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆ. Միշել Մայորին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան