ՊՆ. Հիմնադրամը կփոխհատուցի 1998 թվականից մինչ օրս զոհված զինծառայողների ընտանիքներին
Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ:
«Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հետևանքով մահացածների հարազատներին: Այսինք 1998թ. մինչև մեր օրս: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ ր դեպքում Փաշինյանը միանվագ փոխհատուցումներ կհատկացնի զոհված զինծառայողների հարազատներին
- Մարգարիտա Խաչատրյան. Հիշեցնում ենք վարչապետին, որ մինչև վերջ պայքարելու ենք
- Մարգարիտա Խաչատրյանը հացադուլ հայտարարեց
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում