Ռիհաննան հրատարակել է ինքնակենսագրությունը հազար լուսանկարով
Ամերիկացի երգչուհի Ռիհաննան հրատարակել է ինքնակենսագրականը, այն առատորեն հագեցնելով լուսանկարներով: Գրքում մոտ հազար լուսանկար կա, որոնք ներկայացնում են տարբեր իրադարձություններ՝ Բարբադոսում անցկացրած մանկությունից մինչև վերջին համաշխարհային շրջագայություններ:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Ռիհաննան գրքի մասին պատմել է Թվիթերի իր հետևորդներին: Երգչուհու խոսքով, աշխատանքը գրքի վրա տևել է 5 տարի: Հայտնի է, որ շնորհանդեսի համար պատրաստվում է հատուկ հրատարակություն՝ մեծ չափսերի ալբոմ մարմարե պատվանդանի վրա, որի վրա երգչուհու ստորագրություններն են:
31-ամյա Ռիհաննան բոլոր ժամանակների ամենավաճառվող արտիստներից է: Նրա ալբոմները վաճառվել են ավելի քան 20 միլիոն օրինակով, իսկ սինգլները՝ 60 միլիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան