Լիթիում-իոնային մարտկոցներ մշակողներն արժանացել են Նոբելյանի մրցանակի
Ջոն Գուդենաֆը, Սթենլի Ուիթենգհեմը և Ակիրա Յոշինոն այս տավա Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներն են։ Նրանք մրցանակը ստացել են լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար։
«Այդ թեթև, վերալիցքավորվող և հզոր մարտկոնցներն այժմ օգտագործվում է ամենուր՝ սկսած բջջային հեռախոսներից և նոթբուքերից, մինչև էլեկտրամեքենաներ։ Դրանք կարող են պահպանել էներգիայի զգալի քանակություն արևից և քամուց վերականգնվող աղբյուրներից»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ նշված Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի հայտարարությունում։
Վերջին տարիներին փորձագետները բազմիցս են կանխատեսել, որ լիթիում-իոնային մարտկոցների մշակողներին Նոբելյան մրցանակ կհանձնվի։
Դափնեկիրների մրցանակների հանձնման արարողությունը կայանալու է դեկտեմբերի 10-ին՝ շվեդ գործարար և գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896 թթ.) մահվան օրը։ Յուրաքանչյուր Նոբելյան մրցանակի արժեք այս տարի կազմում է 9 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 900 հազար դոլար)։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան