Կկայանա «Փոքրիկ իշխանը» բալետի առաջնախաղը
Հոկտեմբերի 13-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա «Փոքրիկ իշխանը» բալետի առաջնախաղը (ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի):
Բալետի երաժշտությունը` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, խորեոգրաֆիան` ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի մենակատար Արսեն Մեհրաբյանի, բեմի և զգեստների ձևավորումը` Օտտո Բուբենիչեկի:
Ներկայացմանը մասնակցում են Երևանի պարարվեստի պետական քոլեջի II և III կուրսերի ուսանողները, 2019 թվականի շրջանավարտները, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռազմիկ Մարուքյանը: Գլխավոր դերում` քոլեջի 2-րդ մասնագիտական դասարանի աշակերտ Նարեկ Ջուլհակյան:
Ներկայացումը նվիրվում է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան