«Հայաստանի փոքրիկ երգիչները» մենահամերգով հանդես կգա Երևանում
Հոկտեմբերի 19-ին երկու տարի ընդմիջումից հետո հանդիպմանը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մենահամերգով հանդես կգա Երևանում՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում։ Համերգը նվիրվում է Կոմիտասի 150-ամյակին։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։
Նա նշեց, որ իրենց համար կարևոր է օտար հանդիսատեսը, բայց իրենք կարոտել են հայ հանդիսատեսին, ուզում են նաև հայ հանդիսատեսի համար ելույթ ունենալ։
Տ. Հեքեքյանը տեղեկացրեց, որ Կոմիտասին նվիրված խմբերգերի մրցույթ են կազմակերպել, որի նպատակն է հանրահռչակել Կոմիտասի անունն ու գործունեությունը։
«Աշխարհի տարբեր կառույցներ, որոնք կապված են կոմպոզիտորների հետ, ստանում են մեր առաջարկը, սկսում են մեկ խմբերգ գրել մեր երգչխմբի համար։ Մրցանակային ֆոնդ կա։ Բայց շատ կոմպոզիտորներ մեզ գրում են, որ ոչ թե մրցանակային ֆոնդն է իրենց գերում, այլ այն, որ կատարելու է «Հայաստանի փոքրիկ երգիչները»։ Մենք առաջնությունը տալու ենք այն խմբերգին, որի մեջ օգտագործված կլինի Կոմիտասի մեղեդիներից ինչ-որ բան»,- ասաց Տ. Հեքեքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լիտվացի խմբավարները ցանկացել են հասկանալ, թե «Հայաստանի փոքրիկ երգիչները» ինչպես են աշխատում
- Հայկական երգերը Լայպցիգում՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի կատարմամբ
- Լիտվայում և Գերմանիայում հնչելու է Կոմիտաս՝ «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ
- «Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը» և «Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ երևանյան բեմում
- «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը կմասնակցի Իսրայելում անցկացվող «Աբու Գոշ» երգչախմբային փառատոնին