Էդ Շիրանը ստիպում է մենեջերին դրամապանակում ունենալ «Հարի Փոթերից» հերոսների լուսանկարը
Բրիտանացի երգիչ և կոմպզիտոր Էդ Շիրանը տարեցտարի իր մենեջեր Ստյուարտ Քեմպի պայմանագրում ավելացնում է «տարօրինակ» պայմաններ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին Քեմպը պատմել է Daily Mail-ին տված հարցազրույցում։
«Ես անընդհատ անհնագստանում եմ իմ պայմանագրի համար, քանի որ Էդն ամեն տարի ավելացնում է այնտեղ ինչ-որ տարօրինակ պարտականություն»,- խոստովանել է մենեջերը։ Վերջին նման պայմանի համաձայն, Քեմպը պետք է իր դրամապանակում մշտապես ունենա Հարի Փոթերի մասին գրքից Ուիզլի երկվորյակների լամինացված թղթե լուսանկարը։
Էդ Շիրանը համագործակցում է Ստյուարտ Քեմպի հետ 2011 թվականից։ Վերջերս նրանք միասին Լոնդոնի Նոթինգ-Հիլ թաղամասում բացել են Bertie Blossoms փաբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան