ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական մասնաճյուղ Արարատի մարզում` ՀՀ բանկային շուկայում պահպանելով առաջատարի դիրքերը մասնաճյուղերի քանակով: «Արարատ» մասնաճյուղը, որը գտնվում է Արարատի մարզում, Արարատ քաղաքի Շահումյան փող. 24/1 հասցեում, թվով 72-րդն է՝ Երևանում արդեն իսկ գործում է 27, իսկ մարզերում՝ 45 մասնաճյուղեր:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արարատ» մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել տոնական մթնոլորտում, լարային քառյակի ներքո: Բացման արարողությանը ներկա են եղել ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Իվան Տելեգինը, ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Արարատ մարզի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը և այլ հյուրեր:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Իվան Տելեգինը նշել է. «Մենք ուրախ ենք, որ այսօր մեր մասնաճյուղային ցանցը համալրվեց ևս մեկ նոր` «Արարատ» մասնաճյուղով: Արարատի մարզում սա թվով 4-րդ մասնաճյուղն է, որտեղ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք օգտվել Բանկի ժամանակակից և տեխնոլոգիական ծառայություններից և պրոդուկտներից: Վստահ ենք, որ Արարատի նոր մասնաճյուղը, գտնվելով Արարատի մարզի բազմամարդ քաղաքներից մեկում, կդառնա պահանջված, ինչպես Բանկի գործող հաճախորդների միջև, այնպես էլ նոր»։
Մասնաճյուղի տարածքային հարմարավետ տեղակայման շնորհիվ` Արարատ քաղաքի կենտրոնում, Բանկի հաճախորդները կկարողանան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ամբողջ փաթեթից՝
Մամլո հաղորդագրություն
• ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում
• հաշիվների համալրում
• դրամական փոխանցումների իրականացում
• կոմունալ վճարումների իրականացում
• Բանկի աշխատոակիցների կողմից տրամադրվող խորհրդակցություն և այլն:
Մասնաճյուղը ունի նաև 24/7 հաճախորդների ինքնասպասարկման գոտիներ, որոնք հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, ինչը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում կատարել վարկերի մարում, հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարումների իրականացում և այլն` մոտ 300 ծառայությունների դիմաց վճարում 24/7 ռեժիմում, առանց Բանկի աշխատանքային ժամերի սահմանափակումների:
Մասնաճյուղը կգործի երկուշաբթիից ուրբաթ 09:15-17:30:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց Mastercard-ի հետ համատեղ #անկանխիկմարաթոն ակցիայի եզրափակիչ՝ 3-րդ փուլի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդունել է Ուզբեկստանի Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությանը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard քարտերի համար գործարկել է Premium upgrade ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Armenian Assembly» ՀԿ-ն հուշագիր են ստորագրել բազմարժութային վիրտուալ քարտերի նախագծի մեկնարկի վերաբերյալ
- ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում արդեն հայտարարվել են առաջին հաղթողները
- Moody's գործակալությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշ բարելավել է մինչև B1
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել իր նոր Video Banking ծառայությունը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար մեկնարկում է «Բիզնեսին ընդառաջ» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան