«Ժողովուրդ». 2800 ԱՄՆ դոլլար զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի դիմաց
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ՊՆ Արթիկի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ Արտակ Մանուկյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ Արթիկի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, 2012թ. գարնանային զորակոչի ժամանակ` Բժշկակական հանձնաժողովի նիստից հետո, մոտեցել է Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչ Անուշավան Կարապետյանին և առաջարկել է որոշակի գումարի դիմաց նրան զինվորական ծառայությունից ազատելու գործընթաց սկսել: Ա. Մանուկյանը կաշառք ստանալու պատրվակով Ա. Կարապետյանից հափշտակել է խոշոր չափերով` 1.175.164 ՀՀ դրամին համարժեք 2800 ԱՄՆ դոլլար:
Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև զինվորը` Անուշավան Կարապետյանը , որ նա 2012թ. Նորք հոգեբուժական բժշկակական կենտրոնի տարածքում Մանուկյանին է տվել առանձնապես խոշոր չափերով` 2800 ԱՄՆ դոլլար կաշառք»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի