Քաղաքական նոտա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
Հանրապետության հրապարակում «Համահայկական Ազգային համաձայնության» շարժմումը բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Շարժումը քաղաքական նոտա հանձնեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությանն ու ՀՀ կառավարությանը և վարչպետ Նիկոլ Փաշինյանին:
Շարժման համակարգող Արթուր Արմինն (Արթուր Բաբայան) ընթերցեց ՀՀ կառավարությանն ուղղված նոտան: Նշում են, որ«Լիդիան Արմենիանի» և «Լիդիան Ինթերնեյշնլի» ղեկավարությանն ու նրանց սատարող Միացյալ Թագավորության դեսպանատան ներկայացուցիչներին պետք է քաջ հայտնի լինի Ամուլսարում ուրանի և թորիումի առակայության մասին, որը չի ներկայացվել նախագծում, «Լիդիան Ինթերնեյշնլի» կողմից ՇՄԱԳԻ տարածքային ազդեցության առումով Ջերմուկ առողջարանային քաղաքի՝ որպես ազդակիր համայնքի միտումնավոր քննությունից դուրս թողնելը, սեյսմիկ և ռազմաստրատեգիական վտանգները, ծանր մետաղներով և ռադիոկատիվ տարրերով գետերի և ստորգետնյա ջրերի աղտոտման վտանգները:
««Լիդիան Արմենիայի» ծրագրերում, ինչպես սույն ընկերությունն է հայտարարել, կա Ամուլսարի ոսկին զտելու նպատակով 10 հազար տոննա ցինաիդ ներկրել Հայաստան: Հայտնի չէ, թե Հայաստանի շրջափակման առկա պայմաններում ինչպես է հնարավոր կազմակերպել շուրջ 200 բեռնատար վագոններով բեռնափոխադրում ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով, որի անմխիթար և բացիթողի վիճակի պատճառով բազմիցս ստեղծվել են վթարային իրավիճակներ, գնացքերի շրջվելու դեպքեր: Բնական հարց է առաջանում, թե արդյոք նման վտանգները քննվել ու գնահատվել են ըստ արժանավույն: Ըստ մեր ունեցած տվյալների, նման քննություն ընդհանրապես չի եղել:
«Լիդիան Ինթերնեյշնլի» հայաստանյան ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանը հայտարարում են, որ ընկերությունն Ամուլսարում արդեն կատարել է 400 միլիոն ոլարի ներդրում, անհիմն է, չի համապատասխանում իրականությանը: Առ այսօր չի կատարվել ֆինանսատնտեսական հաշվեքննություն աուդիտ, կամ Լիդիանի կողմից նմանօրինակ փաստաթղթերի ներկայացում: Շատ ավելի հնարավոր է, որ այստեղ կա ֆոնդային բորսային խարդախություն:
Քանի որ «Լիդիան Ինթերնեյշնլը» օֆշորային ընկերություն է, գրված է 2005 թվականին, երբեք ոսկու արդյունահանման փորձ չի ունեցել, Ամուլսարում 1 տոննա հանքանյութում 0,7 գրամ ոսկու չափը զավեշտալի ցուցանիշ է, որպեսզի հանքի շահագործումը լինի շահավետ:
Հայաստանի կառավարությունից պահանջում ենք հետաքննություն, ֆինանսատնտեսական հաշվեքննություն:
Մեր՝ շարժման անդամներիս համար անհասկանալի է, որ Հայաստանի կառավարությունը պաշտպանում է օֆշորային գոտում գրանցված մասնավոր ընկերության շահերը՝ վտանգի տակ դնելով Հայաստանի էկոլոգիան և բանկչությանը:
Մենք պահանջում ենք լսել ժողովորդի ձայնը, այլապես պարզ է դառնում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ պնդումները, թե Հայաստանում կատարվել է իշխանափոխություն և իշխանությունը վերադարձվել է Հայաստանի ժողովրդին, իրականությանը չեն համապատասխանում»,- նշված է նոտայում:
Բրիտանական դեսպանությանը հանձնած նոտայում մասնավորապես նշել են. «Մենք բողոք ենք հայտնում, թե Բրիտանական դեսպանությունն ինչ իրավունքով է ինքնիշխան մեկ ուրիշ պետության մեջ պաշտպանում օֆշորներում գրանցված «Լիդիան» ընկերության մասնավոր շահերը: Դեսպանությունը վեց ամսում 55 ծրագիր է իրականացրել Լիդիանի համար: Արդյոք Հայաստանում Բրիտանական դեսպանության աշխատանքը կայանում է «Լիդիան Ինթերնեյշնլին» սպասարակելը: Այդ նոտան պետք է փոխանցվի Բրիտանական պառլամենտին»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպիսին է Ամուլսարի իրավիճակը դատարանում
- Քննչական խմբի ղեկավար. Ամուլսարի գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ
- Հայտարարություն. Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ
- Երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. «Քանի կանք, ոչ մի հանք»
- Ամուլսարի շահագործման դեմ հավաքի կազմակերպիչները խնդրեցին չկեղտոտել տարածքը
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է
- 400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար. Փաշինյան
- Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար
- «Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել Ամուլսարի խնդիրը՝ դրանով կանխել սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»
- Ավտոերթ Ջերկումից Երևան՝ ի պաշտպանության Ամուլսարի
- Նազելի Վարդանյան. Մինչև օրս չգիտենք, թե Ամուլսարի շահագործումը մարդու առողջության վրա ինչ ազդեցություն կունենա
- Մշակույթը Ամուլսարի շահագործման դեմ
- ՀՅԴ. Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր
- Քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, հրաբուխն անխուսափելի է. Նաիրա Զոհրաբյան
- ՔՈ. Ամուլսարը չպետք է հանքի վերածվի
- Ղազինյան. Ամուլսարի շահագործման որոշումը Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին