Բակո Սահակյան. Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության
«Անկախ, ինքնիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել է և մնում է մեր պատականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեռ եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը»,-այս մասին հայտարարեց Արցախի Հանարպետության նախագահ Բակո Սահակյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում մեկնարկած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» միջազգային համաժողովում։
Արցախի ղեկավարը նշեց՝ իրենց համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում։
«Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Այդ պատճառով անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում»,-ընդգծեց Բակո Սահակյանը։
Խոսելով բանակցային գործընթացից՝ Արցախի Հանարապետության նախագահը շեշտեց, որ իրենք կողմնակից են Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։
«Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։ Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով»,-ասաց Բակո Սահակյանը։
Նա ընդգծեց, այսօրվա միջոցառումն առանձնահատուկ է թե բովանդակությամբ, թե մասնակիցների առումով, քանի որ առաջին անգամ տեղի է ունենում Արցախի բարեկամների համաժողով, մեկ հարկի տակ են հավաքվել Արցախին սատարող քաղաքական, հասարակական, մշակությաին գործիչներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, գիտնականներ, վերլուծաբաններ տարբեր պետություններից։
«Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ՝ կատարած աշխատանքի համար, բարձր ենք գնահատում ձեր առաքելությունը և ուրախ ենք, որ ունենք ձեզ նման ընկերներ ու բարեկամներ»,-ասաց Արցախի նախագահը՝ ավելացնելով, որ արտաքին քաղաքականության հիմքում շարունակում են մնալ հավասարակշռվածությունը, բազմաուղղվածությունը, Արցախը կարևորում է հարաբերությունները Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին