Էրդողանը սպառնում է Եվրոպային միգրանտներով՝ Սիրիայում գործողությունը «ներխուժում» անվանելու դեպքում
Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում է Եվրոպան հեղեղել 3,6 միլիոն փախստականներով։
Թուրքիայի նախագահը սպառնացել է, որ միլիոնավոր սիրիացի փախստականներ կուղարկի Եվրոպա՝ որպես պատասխան Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների վերաբերյալ համաշխարհային քննադատությանը։ Այս մասին գրում է Independent-ը։
Եվրամիությանը և բոլոր այն պետություններին, որոնք միացել են Թուրքիային դատապարտելու «համաշխարհային երգչախմբին», Էրդողանը նախազգուշացրել է, որ «կբացի դարպասները», եթե որևէ մեկը իր այս գրահն անվանի «ներխուժում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան օդային և ցամաքային հարձակում է սկսել Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդաբնակ տարածքներում։ Պաշտոնական նպատակն է, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի թվիթերյան գրառման, «կանխել հարավային սահմանին ահաբեկչական միջանցքի ստեղծումը և խաղաղություն բերել տարածաշրջանին»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ներխուժումը մարդասիրական ճգնաժամի սպառնալիք է ստեղծել
- Թուրքիայի դարավոր կոմպլեքսները
- Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ հարևան երկրների համար
- Ժան-Կլոդ Յունկեր. Եվրամիությունը չի վճարելու Թուրքիայի «անվտանգության գոտու» համար
- Պետությունների և միջազգային կառույցների արձագանքը՝ Թուրքիայի Սիրիա ներխուժմանը
- Թուրքիան ներգրավված բոլոր երկրներին կտեղեկացնի Սիրիայում առաջիկա գործողությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին