Միջազգային գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին
Մատենադարանում ընթանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողով: Այն կազմակերպել է Հովհաննես Թումանյանի թանգարանը: Գիտաժողովի բացմանը թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասաց, որ գիտաժողովը հնարավորություն է տվել ավելի լայն շրջանակով ուսումնասիրել Թումանյանի գործունեության մի բնագավառ՝ հեքիաթ, հեքիաթի թարգմանություն:
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»։ Միջազգային գիտաժողովը և ցուցահանդեսը իրականացվում է աջակցությամբ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի» շրջանակում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյան-Թուխիկյանն ասաց, որ Հայաստանը պետք է մեծ շուքով նշեր երկու հսկաների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյանը, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի միացումը հոբելյանների գործի հիշատակմանն ու հանրայնացմանն առանձնակի նշանակություն ունի:
«Այսօր աշխարհի տարբեր անկյուններից եկած հյուրերի հետ յուրահատուկ կամուրջ ենք կառուցելու Արևելքի և Արևմուտքի միջև, թերևս ամենահումանիստական և ամուր կամուրջ, որի նյութը գրականության և բանահյուսության ամենախորհրդավոր տեսակն է՝ հեքիաթը, ու նաև մարդկային ստեղծարարության կարևորագույն, գուցե ամենից բարդ դրսևորումը՝ թարգամանությունը: Թարգմանության որակից է կախված թե աշխարհի ժողովուրդներն իրենց բազմազանությամբ, մշակույթներով, ենթամշակույթներով ինչպես կկիսվեն իրենց մշակութային ժառանգությամբ, ինչպես կհարսատանա մյուսների շնորհիվ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Գրադարանավարի օր. նվիրվում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին
- «Հովհաննես Թումանյան. Նորահայտ փաստաթղթեր»
- «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնին կմասնակցի 9 տիկնիկային թատրոն արտասահմանից
- «Կոմիտաս-Թումանյան» ցուցահանդեսը՝ Նկարիչների միությունում
- «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին