Մեր պայքարը շարունակվում է. Ղուլյան
«Խորհրդարանական դիվանագիտության կարևորագույն օղակներից մեկը միջազգային խորհրդարանական կառույցներում ներկայացվածությունն է, ինչը անդամակցող երկրների պատգամավորներին թույլ է տալիս բարձրաձայնելու ինչպես իրենց երկրների ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին, այնպես էլ ուղիներ գտնելո՝ւ հաղթահարելու միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերները»,- այս մասին նշել է Արցախի Հանրապետության Ազգայիան ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ելույթ ունենալով Արցախում անցկացվող Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին:
«Ցավոք, բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի քմահաճ ցանկությունների հանդեպ միջազգային հանրության ոչ համարժեք ջանքերի պատճառով միջազգային կազմակերպություններում մեր առջև դռները մեծամասամբ մնում են փակված»,- ասել է Ղուլյանը։
Արցախի ԱՀ նախագահի խոսքով՝ արտաքին հարաբերություններում խորհրդարանի դերի աշխուժացման համար անհրաժեշտ հիմքեր են ստեղծում նաև օրենսդիր իշխանության մեջ ներկայացված քաղաքական ուժերի մասնակցությունն ու համագործակցությունը այլ երկրների քաղաքական կուսակցությունների և դաշինքների հետ:
«Համաժողովի հաջող ընթացքով պայմանավորված, թերևս կարելի է մտածել նաև այս ձևաչափով հավաքներ եթե ոչ ամեն տարի, ապա գոնե հաճախակի կազմակերպելու մասին: Վստահ եմ, որ դա դրական ազդակներ կհաղորդի Արցախի ճանաչման մեր ընդհանուր գործին և նոր հնարավորություններ կբացի նաև խորհրդարանական դիվանագիտության հետագա ակտիվացման համար: Մեր պայքարը շարունակվում է և հաջողություններ եմ մաղթում բոլորիս այս դժվարին, բայց պատվաբեր աշխատանքում»,- հավելել է Ղուլյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Շավարշ Քոչարյան. Միջազգային իրավունքը թույլ չի տալիս հակադրել տարածքային ամբողջականությունն ինքնորոշման իրավունքին
- Բակո Սահակյան. Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության
- Մասիս Մայիլյան. Ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը