Մարկոս Պիզելլի. Յուրա, դու ես մեղավոր
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին ՀՖՖ-ին տված հարցազրույցում պատմել է այստեղ անցկացրած 11 տարիների մասին, խոսել ամենասիրած ուտելիքի, ամենահիշարժան խաղի, ամենակարևոր գոլի մասին։
«Ես չէի մտածում, որ կարելի է 11 տարի հավաքականում խաղալ։ Մտածում էի, որ 1-2 տարի հետո իմ տեղը լավ խաղացող կբերեին։ Բայց ամեն ինչ լավ անցավ, ամեն բան լավ է եղել, ու մինչ այսօր ես հավաքականի խաղացող եմ»,-ասել է նա։
Նա ամենահիշարժան խաղն իր համար համարում է Մակեդոնիայի հավաքականի հետ խաղը, նշում է՝ իր համար կա ամենասիրուն գոլ, ամենակարևոր չկա։
Հարցին, թե որ հավաքականի անդամ ո՞ր ֆուտբոլիստներին է առավել շատ սիրում, պատասխանեց՝ Հենրիխ Մխիթարյան, Արազ Օզիբիլիս, Սարգիս Ադամյան։
«Ներողություն, Յուրային մոռացել եմ։ Յուրան պետք էլինի այս ցանկում։ Յուրա, դու ես մեղավոր, երկար ժամանակ հավաքականում չես խաղում, կարոտել եմ քեզ, դաժե մոռացել եմ քեզ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս. Պիզելի
- Մարկոս Պիզելլիի գոլը լավագույնն է Ղազախստանում
- Պիզելին Հայաստան է գալիս ծնողների հետ
- Մարկոս Պիզելի. «Իմ գոլից հետո սիրտս դողաց»
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են