Նորվեգիան դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
Ի պատասխան Սիրիայի հյուսիսում հոկտեմբերի 9-ին մեկնարկած Թուրքիայի ռազմական գործողության՝ Նորվեգիան, հետևելով Ֆինլանդիային, որոշում է կայացրել դադարեցնել Թուրքիային զենքի վաճառքը։ Այս մասին գրում է The Hill-ը։
Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Ինե Էրիկսեն Սուրեյդը AFP- ին ասել է, որ դադարեցվել է Թուրքիային ռազմական նյութերի, սարքերի վաճառքը՝ հաշվի առնելով իրավիճակի բարդությունը։
Նշվում է, որ Նորվեգիան աշխարհում զենքի 20 խոշորագույն արտահանողներից մեկն է։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում