Ուգանդայում առաջարկում են համասեռամոլության համար մահապատիժ սահմանել
Ուգանդայի էթիկայի հարցերի ու բարեվարքության նախարար Սայմոն Լոկադոն նախատեսում է կրկին շրջանառության մեջ դնել օրինագիծը, որը մահապատիժ է սահմանում նույնասեռական մարդկանց համար։
Հիշեցնենք, որ 2014-ին Սահմանադրության մեջ առաջարկվում էր նման փոփոխություն անել, սակայն այն մերժվեց։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ցանկացած մարդ, ով կներգրավվի հոմոսեքսուալության քարոզարշավի մեջ, պետք է ճանաչվի հանցագործ ու մահվան դատապարտվի։
Նախարարը համոզված է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ներկայացվելիք օրինագիծը առանց դժվարության կստանա խորհրդարանի պատգամավորների անհրաժեշտ թվով ձայներ։ Նախագծի ընդունման համար անհրաժեշտ է խորհրդարանի անդամների 2/3-ի ձայները։
Գործող օրենսդրության համաձայն, Ուգանդայում հոմոսեքսուալ լինելու համար սպառնում է ցմահ ազատազրկում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան