Ռուս բժիշկները հեռացրել են նորածնի երրորդ ոտքը
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում վիրահատել են նորածին տղա երեխային, որը ծնվել էր երեք ոտքով։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ երեխան ունեցել է միզասեռական երկու համակարգ, չի ունեցել հետանցք։
Բժիշկները կարծել են, որ նորածինը երկվորյակի մաս է եղել։ Առկա արատների մասին մասնագետները տեղեկացել են սոնոգրոֆիկ հետազոտության ժամանակ, հայտնել են մորը։ Սակայն վերջինը հրաժարվել է ընդհատել հղիությունը։
Երեխայի միզասեռական երկրորդ համակարգը ևս հեռացրել են։ Բժիշկները նշում են, որ տղան լիարժեք կյանքի հնարավորություն ունի։