Հոկտեմբերի 11-ն աղջիկների օրն է
ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հռչակել է աղջիկների օր։ Այն նշվում է 2012 թվականից։ Օրվա նպատակն է վեր հանել ու գտնել այն խնդիրների լուծման ուղիները, որոնց բախվում են աղջիկները, ինչպես նաև հիշեցնել նրանց իրավունքների պաշտպանության, հնարավորությունների ընդլայնման կարևորության մասին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է, որ պետք է հաստատել իրավահավասարությունը, կանանց կարծիք հայտնելու ու մեր ընտանիքներում, հասարակություններում ու երկրներում ազդեցություն ունենալու իրավունքը։
«Աղջիկներոը կարող են լինել փոփոխությունների հզոր առաջնորդներ, և ոչինչ չպետք է խանգարի նրանց՝ ամբողջությամբ մասնակցելու հասարակական կյանքին բոլոր ոլորտներում»,-ասել է Գուտերեշը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում