Ղամիշլիում բողոքի ցույց է անց կացել՝ ընդդեմ թուրքական ներխուժման
Այսօր կեսօրին սիրիական Ղամիշլի բնակավայրի գլխավոր հրապարակում Ճեզիրէի Հայոց Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տեր Լևոն Աբղ. Եղիայեանը, հայ կաթողիկե և քրիստոնյա հոգևոր հովիվների և բնակիչների հետ մասնակցել են թուրքական ներխուժման դեմ բողոքի ցույցին:
«Գանձասարի» հաղորդմամբ, ցուցարարները կոչ են ուղղել միջազգային հանրությանը սանձել Թուրքիայի վայրագություններն ու ներխուժումը սիրիական հյուսիսային շրջաններ, կանխել հավելյալ աղետները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան օդային և ցամաքային հարձակում է սկսել Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդաբնակ տարածքներում։ Նպատակը, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի թվիթերյան գրառման, «կանխել հարավային սահմանին ահաբեկչական միջանցքի ստեղծումը և խաղաղություն բերել տարածաշրջանին»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությանը
- Ո՞վ է կողմ և ո՞վ՝ դեմ. Թուրքական մամուլն անդրադարձել է ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին
- Նորվեգիան դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
- Թրամփ. ԱՄՆ-ը կարող է շատ խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
- Թուրքիան առաջին կորուստն է ունեցել Սիրիայում
- Ղամիշլիում 12-ամյա երեխա է զոհվել
- Թուրքիայի ներխուժումը մարդասիրական ճգնաժամի սպառնալիք է ստեղծել
- Թուրքիայի դարավոր կոմպլեքսները
- Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Թուրքիայի կողմից օրենքի դեմ գործողությունների վրա. Գարեգին Բ
- Արամ Առաջին. Մտահոգ ենք, հատկապես երբ գիտենք, որ ցեղասպան թուրքը դարձյալ իր բարբարոսական արարքը կկատարի
- Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ հարևան երկրների համար
- Ռուսաստանի ու Իրանի արձագանքը՝ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան