Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանը կունենա 15 ներկայացուցիչ
Հոկտեմբերի 15-28-ը Չինաստանի Ուհան քաղաքում կայանալու են Համաշխարհային բանակային խաղերը, որին մասնակցելու է աշխարհի 105 երկրի ավելի քան 10 700 մարզիկ: Հայաստանն այդ խաղերում կներկայանա 15 ներկայացուցչով, որոնք մեդալների համար կպայքարեն 4 մրցաձևում:
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանը Համաշխարհային բանակային խաղերում ներկայացնելու են.
Ձյուդոիստներ
Ֆերդինանտ Կարապետյան
Արտյոմ Սարգսյան
Ձյուդոյի մարզիչ՝ Թաթուլ Հովհաննիսյան
Ձյուդոյի մրցավար՝ Գոռ Մկրտչյան
Ըմբիշներ
Ռազմիկ Սիմոնյան
Դավիթ Օվասափյան
Մհեր Մարկոսյան
Շանթ Խաչատրյան
Տիգրան Մինասյան
Վարուժան Գրիգորյան
Վարդգես Կարապետյան
Հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ՝ Արմեն Բաբալարյան
Ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ՝ Արմեն Մալխասյան
Ըմբշամարտի մրցավար՝ Գևորգ Հարությունյան
Մարմնամարզիկներ
Հարություն Մերդինյան
Վահագն Դավթյան
Արթուր Ավետիսյան
Մարմնամարզության մարզիչ՝ Աշոտ Գասպարյան
Մարմնամարզության մրցավար՝ Արթուր Գյուրջինյան
Կողմնորոշման մասնակիցներ
Հարություն Յախանյան
Յուրա Մանասյան
Յուրի Մխիթարյան
Կողմնորոշման մարզիչ՝ Արման Ասատրյան
Ռազմական սպորտի միջազգային խորհրդում (CISM) Հայաստանի պատվիրակության ղեկավարը փոխգնդապետ Արման Դավթյանն է, իսկ Չինաստան մեկնող պատվիրակության ղեկավարը՝ գնդապետ Արամ Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան